Մոուրինյոն հեռացվել է 1 խաղով և տուգանվել![]() 3 նոյեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատժվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից: «Բեռնլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով, Մոուրինյոն բազմիցս անվայել խոսքեր է հասցեագրել մրցավար Մարկ Կլատտենբուրգին: Իր վարքի համար պորտուգալացին ստիպված կլինի «կարմիր սատանաների» հաջորդ խաղին հետևել տրիբունայից: Բացի այդ, Մոուրինյոն տուգանք կվճարի, հայտնում է Isport-ը: «Մոուրինյոն անհապաղ կհեռացվի մեկ խաղով մրացավարի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերի համար: Դրանից բացի, կնշանակվի նաև ստանդարտ պատիժ` 8.000 ֆունտ տուգանք»,-ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ: Այդպիսով, «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում Ժոզե Մոուրինյոն չի կարողանա ներկա լինել մարզիչների նստարանին: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սուոնսիի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |