Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի ամռանը![]() 3 նոյեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի առաջին կիսամյակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկի վրա հղումով: Ըստ Իշիկի, արդեն ավարտվել է պատի 270 կմ կառուցումը և սկսվել է մնացած 520կմ-ից 200կմ կառուցումը: «Սահմանի 85 կմ գետերով է անցնում (Տիգրիս և Եփրատ), որտեղ այլ միջոցներ կկիրառվեն»,-ասել է թուրք նախարարը: Ավելի վաղ հայտարարվել էր 239 կմ երկարությամբ մոդուլային պատի կառուցման ավարտի մասին: Ձեռնարկվել են նաև այլ միջոցներ` դիտակետեր են տեղադրվել, լրացուցիչ անձնակազմ, արագ արձագանքման ուժեր են տեղակայվել: Պատը կառուցվելու է 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2 մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար), ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |