Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ կներկայացվի կառավարությանը![]() 3 նոյեմբերի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին: Առաջին հանձնարականն ուղղված էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երկշաբթայա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը, խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագծին»: Վարչապետն ընդգծել է, որ նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ: «Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերեում պարզ չի, արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբթայա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքի նախագիծը»,-ասել է Կարապետյանը, մեջբերում է Panorama.am-ը: Երրորդ հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: «Նախ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և կրթական, և կոռուպցիայի կանխարգելման գործառնույթները: Բացի այդ, անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է ներկայացնեն հանրային հաշվետվություն: Խոսքը վերաբերում է առանձին, հենց կոռուպցիայի մասին հաշվետվությանը»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին մեկ ամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր հայտարարգիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնամանը: «Ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար զանգված՝ օրինակ կառավարության անդամները, դատավարները և այլոք, ներկայացնում են ահյտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այդ ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են օրինակ պետական խոշոր գնումների գործընթացում, կամ կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող այլ գործունեության մեջ: Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամեկտում կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ հայտարարգիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնաման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայանությունից»: Հինգերերորդ հանձնարարականը վերաբերում էր ազդարարների համակարգին: Կառավարության ղեկավարն ասել է, որ տարբեր երկրներում այս ոլորտում փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: «Ուստի ՀՀ արադարադատության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել արդյունավետ եղանակներ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ»,-ասել է կառավարության ղեկավարը: Արփինե Հովհաննիսյանին ուղղված վերջին հանձնարարականը վերաբերում էր քաղհասարակության, ընդդիմության ու բոլոր շահգրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը: Նա նշել է, որ աշխատելու են կոռուպցիոն ռիսկերը մինիմումի բերել թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում: Կարդացեք նաև՝ Կարապետյան. Գազ մատակարարող ընկերությունը բյուջեից չի սուբսիդավորվում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |