ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի 2017-ին![]() 3 նոյեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: Այդ մասին խորհրդարանում բուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: «Հուսով եմ, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում: Այդ թեմայով հաջորդ հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ դա կլինի արդեն 6 հանդիպումը»,-ասել է Նազարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, Հայաստանը առաջնային է համարում համագործակցությունը Եվրամիության հետ: Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |