Օբաման 1 տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները![]() 4 նոյեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարացրել է Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Խոսքն Իրանի դեմ 1979-ին ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների մասին է, երբ 50 ԱՄՆ դիվանագետ պատանդ վերցվեց Իսլամական հեղափոխության ժամանակ: «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն նորմալացել, և Իրանի հետ 1981-ի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը դեռ շարունակվում է: Ուստի սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան»,-ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթղթում, հայտնում է Ինտերֆաքսը: Չնայած պատժամիջոցների գործողության երկարացմանը` ԱՄՆ-ն աստիճանաբար հանում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները: 2016-ի հունվարին չեղարկվեցին երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: Աշնանը Վաշինգտոնը թույլ տվեց ընկերություններին, մասնավորապես, ավիաշինարարներին, բինզես վարել երկրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |