Սյոմին. Հովհաննիսյանը կարող է «Լոկոմոտիվի» համար Մխիթարյանի նման խաղացողի գտնել![]() 4 նոյեմբերի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը կարող է մոսկովյան ակումբի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի գտնել Հայաստանի հավաքականում: Այդ մասին լրագրողներին է ասել մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը: «Դա լավ է և կարևոր, որ նա կլինի ազգային հավաքականում, կտեսնի իր խաղացողներին, մրցակցին: Հնարավոր է, մեզ ինչ-որ մեկին խորհուրդ տա: Ինչո՞ւ ոչ: Գուցե Հենրիխ Մխիթարյանի նման մեկին»,-ասել է Սյոմինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |