«Թեքեյան կենտրոնը» 2016-2017 ուս.տարում մոտ 2400 դասագիրք է տրամադրել կարիքավոր երեխաներին![]() 4 նոյեմբերի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - 2010-ից «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը և հնարավորություն տալիս առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր` բարերարների շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով: 2016-2017 ուսումնական տարում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը 2.407 անվճար դասագիրք է տրամադրել անապահով ընտանիքների 156 երեխային Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից և Կարբի գյուղից: Իսկ ծրագրի իրականացման յոթ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 16.519 դասագիրք 9.050.961 դրամ արժողությամբ: Հիմնադրամը տեղեկացնում է, որ նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում և ակնկալում է Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և անհատների տևական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նվիրատվություն կարող եք կատարել` «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ /ՀՀ, Երևան 0025, Խանջյան 50/ Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ) SWIFT / BIC: ARMIAM22 «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է Հայրենիքի և սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում: Հիմնադրամի նպատակն է միավորել ամբողջ հայության ջանքերն ու հնարավորությունները` ի նպաստ հայ մշակույթի, գիտության և արվեստի զարգացմանն ու տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է մշակութային, կրթական, սոցիալական և այլ մարդասիրական ծրագրեր, որոնց իրականացման համար միջոցները գոյանում են մասնավորապես Թեքեյան Բիզնես Կենտրոնի հասույթից, ինչպես նաև բազմաթիվ նվիրատվություններից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |