Դիարբեքիրում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորները 100-ից ավելի են![]() 4 նոյեմբերի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեիքիրի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի պարեկային ծառայության դիմաց տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել, որից 2-ը ոստիկան են, իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ը: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK): Պայթյունից հետո թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ օպերացիան եմ սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ: Գործի են դրվել նաև Sikorsky տեսակի ուղղաթիռներ, գրում է Ermenihaber.am-ը: Նոյեմբերի 4-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ոստիկանական շենքի դիմաց պայթեցվել էր ռումբերով բեռնված մեքենա: Թուրքիայի Ռադիոյի և հեռաստաընկերության բարձրադիր խորհուրդը հղում անելով Թուրքիայի կառավարության արած գրավոր հայտարարությանը, նշել էր, որ որոշում է կայացվել ժամանակավոր հեռարձակումներ չանել տեղի ունեցածի վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |