ՊՆ մամուլի խոսնակ. ՀՀ սպառազինությունը թարմացնելու համար $30 մլրդ է անհրաժեշտ![]() 5 նոյեմբերի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամբողջ սպառազինությունը թարմացնելու համար 30 մլրդ դոլար է անհրաժեշտ: Այս մասին «Տեխնո-ուրբաթը Գյումրիում» հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Հանդիպման նպատակը բանակի սպառազինման խնդիրների բարեփոխումների քննարկումն էր: Նախարարության խոսնակը կարևորել է բանակում բարձրորակ կադրերի առկայությունը: «Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ բարձրաստիճան զինվորականը կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի, քան ուշադրություն ենք դարձնում, որ Տ-90 տանկ առնենք: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածն էֆեկտիվ օգտագործելու մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում` քննադատվեց: Շատերը ասացին, որ հրաման չի եղել, բայց ուշադրություն չդարձրեցին մի կարեւոր հանգամանքի վրա` տեղի է ունենում գործողություն: Այսինքն, հայկական կողմը իրազեկված է: Մեկ սերժանտ շատ հմուտ կառավարում էր մարտը»,- ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է. «Մեր կենտրոնացվածությունը շարունակելու է մնալ կադրերի կառավարման որակի բարձրացման վրա: Այնուամենայնիվ, բանակում տեղի է ունենում ռազմամթերքի թարմացումներ: Այդ գործընթացները չի սկսվել ապրիլյան պատերազմից հետո: Միշտ է եղել: Վերջին 10 տարիների ընթացքում ձեռք բերված մեր զենք-զինամթերքի ծավալը շատ ավելի մեծ է, քան 200 մլն դոլարը: Ամենահամեստ հաշվարկներով` մեզ անհրաժեշտ է 30 մլրդ դոլար, որպեսզի թարմացնենք Հայաստանի ամբողջ զենք-զինամթերքը: Այդ գումարը, որ ունենանք էլ` չենք կարող զենք-զինամթերք ձեռք բերել, քանի որ ոչ մի տեղ վաճառքում չկա այդ գումարին համարժեք զինամթերք: Տանկը այֆոն չի, որ գնանք, առնենք, բերենք»,- ասել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը, մեջբերում է Armtimes.com-ը: Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական բանակի նորագույն զենքերը իրենց են հասնում պատվերից 4-5 տարի անց: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ է տրամադրել՝ սպառազինության ձեռքբերման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |