8 նոյեմբերի 2016 - 12:58 AMT
Իրաքի բանակը Մոսուլի մոտ 12 շրջան է ազատագրել ԻՊ-ից

Իրաքի կառավարական ուժերն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել են Մոսուլի մոտ 12 շրջան, հայտնում է «Կոմերսանտը» Sky News Arabia-ի վրա հղումով:

Նշվում է, որ զինվորականներն ազատագրել են ծայրահեղականներից քաղաքի մատույցներում գտնվող մոտ 50 գյուղ, այդ թվում Համամ էլ Ալիլն ու Բաաշիկան:

Բացի այդ, հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը ոչնչացրել են ԻՊ ավելի քան 200 գրոհայինի:

Մոսուլի ազատագրման գործընթացը գնալով ավելի շատ դժվարությունների է բախվում: ԻՊ դեմ պատերազմի գլխավոր մասնակցի հարցում Անկարայի և Բաղդադի անհամաձայնությունը կարող է խափանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ռազմական գործողությունը Մերձավոր Արևելքում: Մոսուլի գրոհի մեկնարկի մասին հայտարարվել է հոկտեմբերի 31-ին: