Շուլց. ԵՄ համար Թրամփի հետ աշխատելը դժվար կլինի![]() 9 նոյեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքում Եվրամիությունը դժվարություններ կունենա: Այդ մասին նա հայտարարել է Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում: «Դա դժվար կլինի, դա ավելի բարդ կլինի, քան նախորդ վարչակարգերի ժամանակ, սակայն նա ազատ ընտրված նախագահ է: Մենք կաշխատենք նրա հետ, ինչպես մյուս բոլոր նախագահների: Դա փոխադարձ հարգանք է բոլոր ժողովրդավարությունների միջև»,-ասել է Շուլցը, գրում է Lenta.ru-ն: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ ապագա նախագահը կպահպանի «ԵՄ ինքնիշխան պետությունների հիմնարար կանոնները»: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |