Չեռնոգորիայի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը կորուստ ունի![]() 10 նոյեմբերի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Չեռնոգորիայի հետ տնային հանդիպմանը: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վնասվածքի պատճառով նոյեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղին չի մասնակցի Դավիթ Մանոյանը, որն արդեն լքել է ազգային ընտրանու ճամբարը: Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ խաղին կշարունակի նախապատրաստվել 23 ֆուտբոլիստով: Նոյեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը: Խաղի գլխավոր մրցավարն է Պավել Կրալովեցը Չեխիայից: Նրա օգնականներն են Ռոման Սլիսկով Սլովակիայից և Իվո Նադվորնիկը Չեխիայից: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան Չեխիայից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |