ՍԱՊԾ նոր պետը ներկայացվել է. Խոստացել է զարգացնել ու կատարելագործել համակարգը![]() 11 նոյեմբերի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 11-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Իշխան Կարապետյանը։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետի պաշտոնից։ ՍԱՊԾ նորանշանակ ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ամբողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար: Նախարարը նշել է, որ Կարապետյանը պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին: «Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել արդյունքների և նոր հաջողությունների»,- նշել է նախարարը: Մինչև 2012-ը Իշխան Կարապետյանը «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ում եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի տեղակալը: Նաև զբաղեցրել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը: Իշխան Կարապետյանը «Նաթֆուդ» ընկերության տնօրենն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |