Սահակաշվիլին մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել Ուկրաինայում![]() 11 նոյեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր քաղաքական կյանքի նպատակը խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Այդ մասին նա հայտարարել է Կիևում տեղի ունեցած ճեպազրույցում: «Մեր նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են սեղմ ժամկետում»,-ասել է նա, հայտնում է Apsny.ge-ն: «Ուզում եմ ասել, որ մենք նոր քաղաքական ուժ ենք ստեղծում: Մեր նպատակն է փոխել այսպես կոչված էլիտաները, որոնք ղեկավարում են կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա: «Մենք չենք ընդունի ոչ մեկի, ով մեկ ժամկետից ավելի է անցկացրել խորհրդարանում, ով 2 տարուց ավելի է աշխատել պետական մարմիններում, չեն լինի այլևս գործարարներ»,-ասել է Սահակաշվիլին: Նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |