ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները քիմզենք են օգտագործում Մոսուլում![]() 11 նոյեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները ծծումբ են հրկիզում և ծուխն օգտագործում որպես քիմզենք Մոսուլում և արվարձաններում: Այդ մասին ասվում է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադա ալ Հուսեյնի նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ: Ըստ Ալ Հուսեյնի, հոկտեմբերի 23-ին «4 մարդ է զոհվել այրվող ծծմբի ծխից» Մոսուլի հարավում գտնվող Ալ Միշրագեի ձեռնարկությունում: Այդ գործարանը «հրկիզվել ու գնդակոծվել է ԻՊ կողմից», հոկտեմբերի 26-ին այրվող ծծմբի ծխից երկու ամսական երեխա է խեղդամահ եղել: «Ըստ Մոսուլից ստացվող տվյալների, ԻՊ-ն մեծ քանակությամբ ամիակ և ծծումբ է կուտակում, կան տեղեկություններ, որ այդ քիմիկատները պահվում են նույն վայրում,որտեղ խաղաղ բնակիչներ կան»,-ասել է գերագույն հանձնակատարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ալ Հուսեյնը հիշեցրել է Իրաիք կառավարությանը, որ «կարելի է արդարատություն ապահովել»` դիմելով Միջազգային քրեական դատարան կամ լիազորելով Իրաքի դատարաններին հետաքննել միջազգային հանցագործությունները: Ըստ նրա, դա անհրաժեշտ է երկրում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |