Կարլսեն-Կարյակին. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար առաջին պարտիան ոչ ոքիով է ավարտվել

Կարլսեն-Կարյակին. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար առաջին պարտիան ոչ ոքիով է ավարտվել

PanARMENIAN.Net - Նյու Յորքում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին տուրում ոչ ոքի արդյունք է գրանցվել. գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսոնը և հավակնորդ ռուս Սերգեյ Կարյակինը 42-րդ քայլին են պարտիան ոչ ոքիով ավարտել:

Հաջորդ պարտիայում Կարյակինը սպիտակներով կխաղա:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---