Իրանի նախագահը Հայաստան կայցելի նոյեմբերի 20-ից հետո![]() 15 նոյեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 20-ից հետո Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Դա կլինի Իրանի նախագահի պատասխան այցը, հայտնում է Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը: Հայաստանից Ռոհանին կմեկնի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան: 2016-ի հունիսին, ընդունելով ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին, Ռոուհանին շեշտել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ 2013-ին տեղի ունեցած հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |