Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում![]() 16 նոյեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հերթական անգամ վերընտրվել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռետգենը, որի առաջնորդն է Մերկելը: Ըստ նրա, Մերկելը որպես պատասխանատու քաղաքական գործիչ, կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում` «պահպանելու համար արևմտյան արժեքները»: Ռետգենը հայտարարել է, որ Մերկելը շատ վճռական է տրամադրված, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով: Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին, առաջին հերթին ԱՄՆ-ին, սատարել Մերկելին: Մերկելն առաջին անգամ ստանձնել է կանցլերի պաշտոնը 2005-ին, վերընտրվել է 2009-ին և 2013-ին: 2017-ի դաշնային ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Մերկելը հայտարարել էր Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում մոտ 2 տարի առաջ: Ավելի վաղ Գերմանիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |