Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը, ահաբեկիչները կորուստներ են կրում![]() 16 նոյեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակը մարտեր է մղում ահաբեկիչների հետ Հալեպի հյուսիսում գտնվող Բուստան ալ Փաշա շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորում աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության, նոյեմբերի 16-ին բանակը գրոհել է զինյալների դիրքերը, որոնք վերահսկում են քաղաքի գզալի մասը: Կատաղի մարտեր են գնում քաղաքի մի քանի թաղամասում`օրինակ, Էլ Ջամայա թաղամասում: Բանակին աջակցում են աշխարհազորայինները: Ըստ տեղեկություևնների, ահաբեկիչները ծանր կորուստներ են կրում: Նոյեմբերի 14-ին գրոհայինները մերժեցին հերթական վերջնագիրը և հրաժարվեցին լքել Հալեպը «մինչև բարձր ճշգրտության զենքի կիրառումը»: Վերջնագիրը նրանց էր փոխանցվել գրավոր տեսքով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն աշխարհազորայինների հետ համատեղ ազատագրել են հոկտեմբերին ահաբեկիչների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասը Հալեպի արևմուտքում: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |