ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը՝ 155.000 մարդ![]() 16 նոյեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է մոտ 155.000 մարդ, որից 65.000 պետական համակարգի աշխատակիցներ են: Մնացած 90.000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ֆոնդերի կատարողականի առումով՝ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ): Ֆոնդերի եկամտաբերությունը 2016-ի առաջին տասն ամիսվա ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը, ըստ ԿԲ-ի, ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ: 2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը: Պետությունը կկատարի կուտակային վճարների 100% համաֆինանսավորում 1964-1974թթ. ծնված այն անձանց համար, ովքեր կամավոր կմիանան կուտակային կենսաթոշակային համակարգին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը:Այս արտոնությունը գործում է համակարգին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միացողների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |