Սարգսյան. ՌԴ նոր ռազմակայանի կարիք ՀՀ-ում չկա, բավական է «հզորացնել եղածը»![]() 17 նոյեմբերի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ նոր ռազմակայանի ստեղծման կարիք չկա, բավական է «հզորացնել եղածը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: «Կարծում եմ, նման անհրաժեշտություն չկա, քանի որ ռազմակայանը ունի բոլոր հնարավորությունները ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջվել: Ուստի մեկ ռազմակայանը փոքր Հայաստանին, կարծում եմ, բավական է, ուղղակի հարկավոր է այդ ռազմակայանը հզորացնել»,-ասել է նա: Իրավիճակը ղարաբա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան պատերազմին հաջորդած համեմատական հանդարտությունից հետո կրկին սրվել է: Մասնավորապես, նոյեմբերի 11-ին Ադրբեջանը շուրջ 3 ժամ ականակոծել է 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |