Halo Trust. Լեռնային Ղարաբաղը կարող է ամբողջությամբ ականազերծվել 3-4 տարուց![]() 17 նոյեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Halo Trust ամերիկյան կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրում ու երկրամասում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Այս մասին տեղեկացրել է Halo Trust-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկին: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում, գրում է Ամերիկայի Ձայնը։ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները սկսվել են 2ՕՕՕ-ից եւ արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 9Օ-ը։ 1999-ին կազմակերպությունն արձագանքել է Կոսովոյի, 2ՕՕՕ-ին՝ Էրիթրիայի ու Եթովպիայի միջեւ պատերազմից հետո վտանգավոր կացության մասին լուրերին ու օրերի ընթացքում սկսել ականազերծման գործունեությունը՝ այն շարունակելով Շրի Լանկայում։ Վերջերս էլ ականազերծման աշխատանքներ է սկսել իրականացնել Ուկրաինայում ու Սիրիայում։ Մինչ այդ 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ականազերծել է մեծաթիվ դաշտեր Վրաստանում, 2Օ11-ին ականազերծ հայտարարել ամբողջ Աբխազիայի տարածքը։ Լեռնային Ղարաբաղում 2ՕՕՕ-ից ի վեր ականազերծվել է ականապատ 1Օ հազար դաշտ, վնասազերծվել՝ ավելի քան 1Օ հազար կասեթային ռումբ, ինչպես նաեւ տարբեր տիպի հազարավոր այլ պայթուցիկներ։ Գործնական աշխատանքն իրականացվում է տեղի բնակչության մասնակցությամբ, ասում է Ադամ Յասինսկին։ Նա հավելել է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղում այդ գործն իրականացնում է 17Օ մարդ, տղամարդիկ ու կանայք։ Յասինսկին շեշտում է, որ մինչ դաշտ դուրս գալը տեղացի աշխատակիցներն անցնում են լուրջ մարզումներ։ Ականազերծման աշծատանքների դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։ «Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին: Չպայթած ականների վնասազերծումը չունի միայն մարդկանց կյանքը փրկելու նպատակ։ Այն նաեւ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, ապահովում ճանապարհների անվտանգությունը՝ այսպիսով զարկ տալով հաղորդակցությանը», - ասել է Յանիսինը։ Իր գոյության ընթացքում Halo Trus կազմակերպությունն աշխարհի տարբեր հատվածներում ականազերծել է մեկ ու կես միլիոն ական, հրանոթային մեծ տրամաչափի 11 միլիոն ռումբ, ավելի քան 2ՕՕ հազար կասեթային ռումբ՝ իրականում փրկելով մարդկային հարյուր հազարավոր կյանքեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |