Ադրբեջանական բանակի բյուջեն 2017-ին կկազմի $745 մլն![]() 17 նոյեմբերի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ուղղումներ է կատարել «2017-ի պետական բյուջեի մասին» օրինագծի ծախսերի մասում: Նախագծի թարմացված տարբերակում պաշտապանության ուժերին ուղղվող ծախսերը կկազմեն 1.269 մլրդ մանաթ` մոտ $745 մլն: Նաև մոտ $65.6 մլն կհատկացվի ազգային անվտանգության ծառայությանը, $1.5 մլն` պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտությունների անցկացմանը, $738 մլն` այլ ծախսերի համար, գրում է Haqqin.az-ը: Ըստ Հայաստանի 2017-ի բյուջեի, պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն $440 մլն: Ինչպես ավելի վաղ գրել է PanARMENIAN.Net ը, Ադրբեջանի պաշտպանության ոլորտի պաշտոնական ծախսերը մի քանի անգամ պակաս են քարոզչական սպառնալիքներից: Գումարը բուն բանակի ու պաշտպանության համար ծախսերից բացի ներառում է նաև մի շարք այլ ուժային կառույցների ֆինանսավորում՝ հատուկ ծառայություններից մինչև նախագահի թիկնապահներ, պետական օբյեկտների պահապաններ ու ոստիկանություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |