ՀՀ-ում մշակված էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը` Թբիլիսիի GITI-2016-ի հաղթող![]() 17 նոյեմբերի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացել են բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը: Պետական հատվածից «Լավագույն ՏՏ ծրագրի առաջարկ» է ճանաչվել Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը: Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007-ին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով: Այս ընթացքում սահմանվել են համակարգի գործունեության նպատակները, հայեցակարգը, պայմանները, խնդիրները և այլն: 2010-ին այն ներկայացվել է ՀՀ կառավարությանը, անցել լրամշակման և կատարելագործման գործընթաց: 2015 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին անցկացվել է պիլոտային փորձարկում, և 2016-ի մայիս-հունիսին կառավարության կողմից ընդունվել է ծրագրի վերջնական տարբերակը: Ներկայումս տարվում է աշխատանք 2017 թվականի հունվարից Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելու ուղղությամբ: Սկզբնական փուլում այն կգործի պետական պատվերի ապահովման շրջանակում: Միասնական առողջապահական համակարգը ներառելու է Հայաստանի բնակչության առողջապահական քարտերը` էլեկտրոնային տարբերակով: ՀՀ առողջապահության հավաստիացմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա կառավարել և զտել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը, արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն: Մասնագետների դիտարկմամբ` սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է: Ավելի վաղ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական կրթական ծրագիրը Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակին (The best provider of IT education): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |