Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը պատրաստ է![]() 17 նոյեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները սկսելու համար Ստամբուլի նահանգապետարանին ուղղարկվելիք նամակն արդեն պատրաստ է: Այս մասին հայտնել է հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա նշել է, որ համապատասխան հանձանաժողովը նահանգապետարան ուղղարկվելիք նամակն արդեն պատրաստել է: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ այն կստորագրեն և միասին կդիմեն նահանգապետարան «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Սահակ եպիսկոպոսն ընդգծել է, որ նահանգապետարանին ուղղված նամակում ոչ թե ընտրություն անցակցնելու խնդրանք է ներկայացվում, այլ տեղեկացվում է ընտրական գործընթացը սկսելու մասին: «Նահանգապետարանից, միայն ժողովրդական ընտրության համար ընթացակարգերը գործարկելու թույլտվություն ենք ուզում»,- նշել է եպիսկոպոսը: Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ հանձնաժողովի կազմած նամակն Արամ Աթեշյանի հետ կստորագրեն նոյեմբերի 18-ին: Հոգևոր խորհրդի նախագահն անդրադարձել է պատրիարքական տեղապահ ընտրելու հարցին և դրա շուրջ առաջացած քննարկումներին: Նա նշել է, որ 1863-ին հայերի ընդունած սահմանադրության համաձայն տեղապահի ընտրություններ կատարվել են, սակայն եղել են դեպքեր, երբ այդ մեթոդը չի կիրառվել: Այդպիսի դեպքերում պատրիարքի ընտրությունները միասնաբար անցկացրել են պատրիարքի փոխանորդը և հոգևոր խորհրդի նախագահը: Հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008-ից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |