ՍԱՊԾ. Մարզերում սննդամթերքի որակի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի![]() 17 նոյեմբերի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ: Կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտագությանը պաշտաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել: Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է. Հաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին, գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության, դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել, հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին, մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին, ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով: Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում-բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Իշխան Կարապետյանն առաջարկել է սերտացնել համագործակցությունը ծառայության մասնագիտացված՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների և մարզային կենտրոնների միջև, հանդիպումները մարզային կենտրոնների ղեկավարների հետ դարձնել պարբերական: «Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Միաժամանակ ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար: Օգոստոսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում: Ստուգումների շրջանակում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 21-ի արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, հուլիսի 1-ի արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, հուլիսի 21-ի արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, հուլիսի 22-ի արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, հուլիսի 22-ի արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |