Ռուսաստանցի դիվանագետ. Ռուսերենը պիտի կարգավիճակ ստանա ԽՍՀՄ նախկին բոլոր երկրներում![]() 17 նոյեմբերի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: Այդ մասին է հայտարարել ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան: Նա հայտարարել է, որ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է: Միտրոֆանովայի խոսքերով, երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: «ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Որպես օրինակ Միտրոֆանովան բերել է ֆրանկոֆոնիայի միությունը: Դիվանագետը նշել է, որ ռուսերենի առաջխաղացումը հեշտ գործ չէ, սակայն այդ ուղղությամբ շարժվել է պետք: Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ուներ բոլոր միութենական հանրապետություններում բացի Հայաստանի ու Վրաստանի ԽՍՀ-ներից: Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |