8 երեխա է զոհվել Հալեպում դպրոցների հրթիռակոծման հետևանքով![]() 21 նոյեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - 10 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը վիրավորվել է գրոհայինների կողմից Հալեպի մի քանի բնակելի թաղամասերի, այդ թվում դպրոցների հրթիռակոծման ժամանակ: Զոհերի թվում 7-12 տարեկան 8 երեխա կա: Նրանք զոհվել են դասի ժամանակ: Դասարանում ամեն ինչ արյան մեջ է` աթոռները, դասասեղանները, դպրոցական պայուսակներն ու բաճկոնները, գրում է ՏԱՍՍ-ը: «Սա առաջին դասարանն է, որտեղ սովորում են 7 տարեկան երեխաները: Նրանք սովորում էին, երբ եկան հրթիռները»,-ասել է ուսուցիչ Բաքրի Մանսուրը` ուղեկցելով լրագրողներին դպրոցի բակ, որտեղ պայթյունը որոտացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, երբ խաղադաշտում մոտ 30 երեխա կար: Վերջին ամիսներին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 3000-ը վիրավորվել է, որոնցից կեսը երեխաներ են: Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ միայն նոյեմբերի 19-ին Հալեպի արևելյան թաղամասերին 180 ավիահարված է հասցվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |