Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչն» առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի»

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչն» առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի»

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը: Ռեժիսորը նշել է, որ իրենք հայտ են ներկայացրել և հոկտեմբերի 21-ին, ըստ «Ոսկե գլոբուս»-ի պահանջված կարգի, Լոս Անջելեսում կազմակերպել ցուցադրություն, որին ներկա են եղել «Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիա»-ի անդամները: Նրանց քվեարկությունից է կախված՝ ֆիլմը կնոմինացվի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության, թե ոչ, գրում է Panorama.am-ը:

Ռեժիսորնը հայտնել է, որ «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 65 ֆիլմ, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի:

«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Սա մի ֆիլմ է մարդու մասին, մարդ, որը ոչ մի դեպքում չի լքում հայենիրքը, ապրում է մեն-մենակ Արցախի սահմանամերձ մի գյուղում:

Այս ֆիլմում մեկ մարդու պարզ ճակատագիրն արտացոլում է պատերազմի ու խաղաղության ամբողջ հմայքն ու ողբերգությունը:

Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---