Պետդեպը զգուշացնում է Եվրոպայի ամբողջ տարածքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին![]() 22 նոյեմբերի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես զգուշացրել է երկրի քաղաքացիներին առաջիկա տոներին «Եվրոպայի ամբողջ տարածքում» ահաբեկչությունների վտանգի մասին: «Հավաստի տեղեկատվությունը վկայում է, որ «Իսլամական պետությունը», «Ալ Քայիդան» և նրա ստորաբաժանումները շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Եվրոպայում` շեշտը դնելով առաջիկա տոնական օրերին և դրա հետ կապված իրադարձությունների վրա»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ «ահաբեկիչները կարող են տարբեր մարտավարությամբ առաջնորդվել, օգտագործել ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական տեսակի զենք` որպես թիրախ ընտրելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շահերը»: Հատկապես խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում: «Եվրոպական իշխանությունները շարունակում են շուրջկալները` կասեցնելու համար ահաբեկչական դավադրությունները: ԱՄՆ և եվրոպացի գործընկերների միջև կանոնավոր շփում է ընթանում` խափանելու համար ահաբեկչական դավադրություններն ու պաշտպանվելու համար պոտենցիալ վտանգից»,-ասվում է փաստաթղթում: Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայում հակաահաբեկչական շուրջկալի շրջանակում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը: Ըստ ՆԳՆ տվյալների, տարեսկզբից ի վեր ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 418 մարդ է ձերբակալվել: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների 3 համակարգված խումբ մի շարք հարձակումներ գործեց Փարիզում և Սեն Դենիում: 130 մարդ զոհվեց, ավելի քան 350-ը վիրավորվեց: Մարտի 22-ի երեկոյան երկու պայթյուն որոտաց Բրյուսելի օդանավակայանում: 14 մարդ զոհվեց, ևս 100-ը վիրավորվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |