Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ին աջակցել քրդերի դեմ պայքարին![]() 22 նոյեմբերի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերել «բոլոր ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարին: «Առաջին հերթին հարկավոր է դիմակայել «Իսլամական պետությանն» ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյայի ավարտական նիստում: Ըստ Էրդողանի, ԵՄ-ում չափից դուրս հանդուրժող են քուրդ ծայրահեղականների գործողությունների հարցում, գրում է Deutsche Welle-ն: «Մենք չենք կարող հանդուրժել, որ ՔԱԿ անդամները կարող են ազատ տեղաշարժվել Եվրամիության երկրների տարածքում և ցուցադրել իրենց ղեկավարների լուսանկարները Եվրախորհրդարանի միջանցքներում»,-ընդգծել է թուրք նախագահը: Բրյուսելն իր հերթին մեղադրում է Թուրքիայի իշխանություններին, որ նրանք ՔԱԿ դեմ պայքարի պատրվակով առանց տարանջատման ձերբակալում են քուրդ քաղաքական գործիչներին: Անկարայի հասցեին հատկապես կոշտ քննադատություն հնչեց քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության« համանախագահների ձերբակալությունից, ինչպես նաև երկրի հարավ-արևելքում ՏԻՄ քրդամետ ղեկավարների պաշտոնանկություններից ու ձերբակալություններից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |