«Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախորեին, դեկտեմբերի 6-ին տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպելու է ժամանցային միջոցառումներ: Մոտ 150 երեխայի համարկենտրոնում կկազմակերպվի հյուրասիրություն, տիկնիկային ներկայացում, միջոցառումների ավարտին նրանց կբաժանվեն նվերներ:
Միջոցառման անցկացման համար անհրաժեշտ ծախսերը կազմում են 500.000 դրամ, իսկ 250.000 դրամ կծախսվի նվերներ պատրաստելուն:
Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:
Միջոցառման իրականացմանն աջակցելու համար կարելի է դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս հրավիրում է մասնակցելու տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառմանը:
Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7
Հայաստան, Գյումրի, Գայի փող. Արդշինբանկ, Հաշվեհամարներ`
ԱՄՆ $– 2472601614240020
ՀՀ դրամ - 2472601614240000
Եվրո - 2472603273480000
Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀԱՎՀՀ՝ 05532775