Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) հրատարակել է զեկույց Հայաստան կատարած իր չորրորդ պարբերական այցի վերաբերյալ, որին կից ներկայացված է նաև ՀՀ կառավարության պատասխանը:
Այցը տեղի ունեցել 2015թ-ի հոկտեմբերի 5-ից 15-ը: Երկու փաստաթուղթն էլ Հայաստանի իշխանությունների խնդրանքով են հրապարակվել:
Այցի հիմնական նպատակն է վերանայել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները ի պատասխան այն առաջարկությունների, որոնք ԽԿԿ արել էր նախորդ այցերից հետո:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երաշխիքներին, որոնք բացառում են դաժան վերաբերմունքը ձերբակալված անձանց նկատմամբ, ինչպես նաև բանտերում նյութական պայմաններին, ռեժիմին և առողջապահական ծառայությանը:
Պատվիրակությունը նաև այցել է հոգեբուժական հաստատություններ, որպեսզի քննի բուժման և իրավական երաշխիքները, որնք առաջարկվում են կամ ցուցաբերվում են ոչ հոժարակամ(հարկադիր) հոսպիտալացված հիվանդներին:
Կարդացեք նաև՝ «Վերջին տարբերակն» ընտրողները. ՀՀ բանտերում ինքնասպան են լինում երիտասարդ և ոչ ծանր հանցանք կատարած անձինք