«Ուրալյան ավիաուղիները» թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստովից Գյումրի

«Ուրալյան ավիաուղիները» թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստովից Գյումրի

PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերի 2-ից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում` Դոնի Ռոստովից Գյումրի: Թռիչքները կիրականացվեն ուրբաթ օրերը, հայտնում է «Ուրալինֆորմբյուրոն»:

Դեպի Գյումրի նոր չվերթը մեկնարկում է ձմեռային արձակուրդներին ընդառաջ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում, Uralairlines հավելվածի միջոցով:

Սա ավիաընկերության միակ չվերթը չէ դեպի Հայաստան: Ընկերությունը շաբաթական 6 անգամ իրականացնում է Դոնի Ռոստով-Երևան չվերթը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---