Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել. 36 զոհ կա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Իրանում երկու ուղևորատար գնացք է բախվել: Վթարը տեղի է ունեցել կենտրոնական Սեմնան գավառում: Առնվազն 36 մարդ զոհվել է, ևս մի քանի տասնյակ մարդ վիրավել է: Ըստ տեղական իշխանությունների, զոհերի թիվը դեռ կարող է աճել: Թե գնացքներում քանի ուղևոր է եղել, չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ մոտ 100 ուղևորի հաջողվել է փրկել, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ընթացող գնացքը բախվել է Շահրուդ քաղաքի Հաֆթ-քհան երկաթուղային կայարանում կանգնած գնացքի հետ: Դա Թեհրանից մոտ 400 կմ հեռավորության վրա է դեպի արևելք, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:00-ին` 4 վագոն դուրս է եկել ռելսերից, որից երկուսը հրդեհվել է: Պատահարի պատճառները քննվում են: Նոյեմբերի 20-ին գնացքի վթարի հետևանքով Հնդկաստանում ավելի քան 130 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել է Փուքրայան քաղաքի մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |