Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»![]() 26 նոյեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը ակումբում: Այսպիսի կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ նշելով, որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ վերաբերմունք ունի իր պարտականություններին, գրում է Sport-Express-ը Mirror-ի վրա հղումով: Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Ես տեսնում եմ նրան ամեն օր մարզումների ժամանակ: Մարզիչը 25 խաղացող ունի, նա է որոշում, թե ով դուրս կգա մարզադաշտ: Մխիթարյանը շատ որակյալ ֆուտբոլիստ է, ինչպես և բոլոր մյուսները թիմում»,-ասել է նա: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000): Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իսկապես լավ խաղաց` նա տեխնիկապես շատ ուժեղ է, խաղը լավ է ընկալում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |