Վիգեն Սարգսյան. Իրավական հիմք է պետք, որով ռուսական ռազմակայանը կներգրավվի ՀՀ պաշտպանությանը![]() 28 նոյեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը կտա իրավական հիմք, որով անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերը կմասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգության պարագայում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում, պետք է ևս ներգրավվի պաշտպանության գործին և դրա համար պետք է իրավական հիմք: Տվյալ դեպքում իրավական հիմքն այս միջազգային պայմանագիրն է», - բացատրել է Վիգեն Սարգսյանը: «Մեզ պետք է իրավական հիմք, որով կկարողանանք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը ներգրավվենք Հայաստանի պաշտպանությանը», - ընդգծել է նա: Ավելի վաղ, Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Զինված ուժերի միացյալ խմբի հիմնական խնդիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին արտերկրյա պաշտոնական այցը կատարում է նոյեմբերի 27-30-ին` Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը: Ընթերցեք նաև. ՊՆ. «1000 դրամի» հիմնադրամի գործունեությունը լինելու է հստակ, թափանցիկ ու վերահսկելի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |