Ադրբեջանի քաղբանտարկյալների թարմացված ցուցակում 119 անձ կա

Ադրբեջանի քաղբանտարկյալների թարմացված ցուցակում 119 անձ կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղհասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որտեղ 119 անձ կա:

Հոկտեմբերի 17-ին հրապարակված նախորդ ցուցակում 94 մարդ կար:

25 նոր քաղբանտարկյալներից 24-ը Նարդարանի գործով ձերբակալված հավատացյալներ են, մեկը` կրոնական ակտիվիստ Գյանջայից, հայտնում է Contact.az-ը:

111-էջանոց զեկույցում քաղբանտարկյալները բաժանված են 6 խմբի: «Լրագրողներ/բլոգերներ» խմբում են ընդգրկվել բլոգերներ Աբդուր Աբիլովը և Ռաշադ Ռամազանովը, լրագրողներ Սեյմուր Հազին, Արազ Գուլիևը, Նիջաթ Ալիևը և Ֆիքրեթ Ֆարամազօղլուն:

«Գրողներ/բանաստեղծներ» անվանակարգում հիշատակված են երգիծաբան բանաստեղծ Տոֆիգ Հասանովը և գրող Սադայ Շեքերլին: «Իրավապաշտպանները» բաժնում ընդգրկված է փաստաբան Ալիաբաս Ռուստամովը «Եսաուլ» իրավաբանական ֆիրմայից, որը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման կաշառք տալու մեղադրանքով:

«Երիտասարդ ակտիվիստներ» խմբում 5 մարդ կա. NİDA շարժման անդամներ Իլկին Ռուստամզադեն և Էլգիզ Ղահրամանովը, Հեյդար Ալիևի հուշարձանին գրաֆիտի նկարած երիտասարդները, ինչպես նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ակտիվիստ Էլվին Աբդուլլաևը:Ամենամեծ խումբը» հավատացյալ ակտիվիստներն» են:

Բացի քաղբանտարկյալ ճանաչված 119 անձից դիտարկման են ենթակա ևս 25 պոտենցիալ քաղբանտարկյալների գործերը:

Ըստ աշխատանքային խմբի, իրականում քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում շատ ավելի մեծ է: Ցուցակը կազմվել է ըստ ԵԽԽՎ 2012թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձևի չափանիշների: Ցուցակը ստորագրել է ավելի քան 20 իրավապաշտպան, ՈԿԿ ղեկավար ու իրավաբան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---