Թուրքիայում Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան է բացվել

Թուրքիայում Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Թունջելի քաղաքում Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Այդ մասին թուրքական «Սեզչու» թերթում գրել է հայտնի թուրք հրապարակախոս Սայգի Օզթյուրքը, հաղորդում է Haqqin.az-ը:

Նշվում է, որ հուշաձանը բացվել է 2016-ի ապրիլին: Դրա վրա գրված են հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Նուբար Յալիմյանի և այլոց անունները:

Նաև հաղորդվում է, որ հուշարձանի բացմանը մասնակցել են Ֆրանսիայի, Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Թունջելիի քաղաքապետարանի աշխատակիցները և Քրդական դեմոկրատական կուսակցության անդամները:

Սայգի Օզթյուրքը թուրքական իշխանություններից պահանջում է ապամոնտաժել Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձանը:

Մոնթե Մելքոնյանը արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից: Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---