Կոլումբիայում ինքնաթիռ է վթարվել. 6 մարդ ողջ է մնացել![]() 29 նոյեմբերի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - 72 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Univision-ի վրա հղումով: Վթարի վայրում փրկարարներ են աշխատում: Mi Oriente-ն գրում է, որ ինքնաթիռը վայր է ընկել Սերրո Գորդոյում վառելիքի պակասի պատճառով: Բրազիլացի ֆուտբոլիստները մեկնում էին կոլումբիական Մեդելյին մասնակցելու Հարավամերիկայն գավաթի խաղարկության հանդիպմանը կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» հետ: Օդանավը պետք է վայրէջք կատարեր Ռիոնեգրոյի «Խոսե Մարիա Կորդովա» օդանավակայանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |