ԵՄ-ի դրամաշնորհից ավելի քան €134.000-ի հափշտակությունը բացահայտվել է, վնասը՝ վերականգնվել![]() 29 նոյեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակությունը։ Պարզվել է հանցագործության մեխանիզմը, վերականգնվել պատճառված վնասը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հասարակական կազմակերպությունը 2008-ին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, ներկայացրել ծրագիր, որի արդյունքում 2008-ի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր՝ նախատեսված մի քանի տարվա համար։ Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կազմակերպության հաշվեհամարին մաս-մաս փոխանցվել են պայմանագրով նախատեսված գումարները, սակայն կազմակերպությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, և կազմակերպության նախագահը յուրացրել է փոխանցված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափի գումար։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 դրամ։ Հափշտակության փաստը քողարկելու համար պատրաստվել են ծրագրի ընթացքում, իբր, կատարած ծախսերը հիմնավորող կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և ներկայացվել Եվրոպական միությանը։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ. գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ ՔԿ վարույթում քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |