Բունդեսթագի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ Սիրիայի պատճառով![]() 29 նոյեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները դիմել են դաշնային կառավարությանն ու Եվրամիության ղեկավարությանը` հորդորելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ սիրիական Հալեպում տիրող իրավիճակի պատճառով: Նրանք առաջարկում են նաև «օդային կամուրջ» հաստատել այդ քաղաքում, հայտնում է Lenta.ru-ն Spiegel-ի վրա հղումով: Նախաձեռնության հեղինակներն են միջազգաւյին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոտգենը ՔԴՄ-ից և «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ֆրանցիսկոս Բրանթերը: Նրանք նշում են, որ ըստ ստացվող զեկույցների, Հալեպի գրավումը կառավարական ուժերի կողմից «ամենայն հավանականությամբ անխուսափելի է»: Ինչպես նշվում է, սիրկական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ առաջ է շարժվում` նորանոր թաղամասեր ազատագրելով գրոհայիններից: «Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, գնդակոծության տակ են հայտնվում դպրոցներն ու հիվանդանոցները»,-ասվում է հրապարակման մեջ: Գաղափարի հեղինակների կարծիքով, պատժամիջոցները, թեև դանդաղ են գործում, պետք է ստիպեն ՌԴ ղեկավարությանը «հաշվարկել սեփական գործողությունների հետևանքները»: Նրանք քննադատել են ԳԴՀ և ԵՄ-ին այդ հարցում «լռության համար»: Հոկտեմբերի 21-ին Եվրամիության երկրները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով պատժամիջոցներ չսահմանեցին, թեև նման հնարավորություն քննարկվում էր: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ: Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |