«Ուսանողական գավաթ» մարզական խաղերն ավարտվել են վոլեյբոլի տղաների մրցաշարով![]() 29 նոյեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվել են ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնությանն ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: Մասնակցություն ունեցան պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը: 2-1 հաշվով հաղթող է ճանաչվել ՃՇՀԱՀ-ի թիմը, իսկ ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էին 8բուհի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետոտեղի է ունեցել պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |