Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի հյուսիս-արևելքը![]() 29 նոյեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը և աշխարհազորի մարտիկները դուրս են մղել ահաբեկիչներին Հալեպի երկու թաղամասից` հսկողություն հաստատելով քաղաքի հյուսիս-արևելքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` աշխարհազորայինների կենտրոնակայանի վրա հղումով: «Բանակին ու աշխարհազորայիններին հաջողվել է հսկողություն հաստատել Շեյխ Խոդր և Շեյխ Ֆարես թաղամասերում: Այսպիսով, կարելի է հայտարարել, որ Հալեպի հյուսիս-արևելքն ամբողջությամբ անցել է Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մարտերը Շեյխ Խոդրում և Շեյխ Ֆարեսում շարունակվել են մոտ 24 ժամ, այժմ ազատագրված թաղամասերում աշխատում են սակրավորները: Բանակի և աշխարհազորի առաջատար ջոկատները շարունակում են խորանալ դեպի Հալեպի արևելյան թաղամասերը միանգամից մի քանի կողմից: Սիրիայի բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրայի» և նրա դաշնակիցների գլխավոր հենակետերը Աս Սուքքարի և Բուստան ալ Բաշա թաղամասերում: Կառավարական զորքերի ձեռքն է անցել նաև Սուլեյման ալ Հալյաբի թաղամասը, որտեղ գտնվում է ջրամղիչ կայանը: Ըստ որոշ տվյալների, արդեն վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը Հալեպի որոշ շրջաններ: Ավելի վաղ սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել էր Հալեպի Բոստան Փաշա շրջանը: Այդ թաղամասը գտնվում է հայկական Նոր Գյուղ թաղամասի հարևանությամբ: Ավելի վաղ Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը հայտնել էր, որ հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել. «Անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտիից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |