Լուկաշենկոն ու Ալիևը ԼՂՀ հիմնախնդրի շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել![]() 29 նոյեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել: Այս մասին հաղորդում է բելառուսական Belta.by կայքը: «Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ: Հարկ է նշել, որ Հավաքական անվտանգության պայմանագրով Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի վրա՝ որպես մոտ ընկերոջ»: Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարները, հղում անելով ԵԱՀԿ շրջանակում առաջադրված սկզբունքներին, որոնք ուղղված են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև՝ Մինսկի խմբի գործունեությանն ու համանախագահներին, կարևորել են նաև խնդրի արագ կարգավորման համար ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը: Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար: Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով։ ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |