ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրինագիծը![]() 29 նոյեմբերի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը նոյմեբերի 29-ին 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ կուսակցության հիմնադիր համագումարին քաղաքական միավորումը պետք է ունենա 100 անդամ՝ նախկին 200-ի փոխարեն, այնուհետև վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 1000-ի՝ նախկին 2000 փոխարեն: Գրանցման համար պետք է ներկայացնեն Երևան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու և անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին: Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |