«Ոսկե գլոբուսն» անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմին![]() 29 նոյեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության ուշադրության կենտոնում: Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում նշում է, որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և հիմքում 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես միլիոն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժն է: «Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է Goldenglobes.com-ի անդրադարձում: «Ոսկե գլոբուս» 74-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 30 ֆիլմ: Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը: Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Կարդացեք նաև՝ «Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |