29 նոյեմբերի 2016 - 16:45 AMT
Նոր iPad-ը Apple-ի առաջին պլանշետը կլինի առանց Home կոճակի

Apple ընկերությունը պատրաստվում է նոր 10.9-դյույմանոց iPad թողարկել գործնականում առանց դիսփլեյի շուրջ շրջանակի և առանց ավանդական Home կոճակի: Այդ մասին հայտնում են Barclays ընկերության վերլուծաբանները, գրում է Ferra.ru-ն:

Ըստ աղբյուրի, 10.9-դյույմանոց iPad-ն իր գաբարիտներով համեմատելի է 9.7-դյույմանոց iPad Pro-ի հետ, իսկ հաստությունը մի փոքր ավելին կլինի` 7.5 մմ, ինչպես առաջին iPad Air-ի դեպքում: Մինչդեռ 9.7-դյույմանոց iPad Pro-ի հաստությունը 6.1 մմ է:

Դիսփլեյի վերին եզրը կպահպանվի, որպեսզի հնարավոր լինի տեղադրել FaceTime ճակատային տեսախցիկը, իսկ ստորինը գործնականում կվերանա:

Հայտնի է դարձել նաև iPad Pro-ի հաջորդ 12.9-դյույմանոց մոդելի նախապատրաստման մասին, որը «կհաստանա» 0,3 մմ-ով` մինչև 7,2 մմ, ինչպես նաև 7,9-դյույմանոց iPad Pro-ի մասին iPad mini 4-ի գաբարիտներով: