Մերկելը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին![]() 30 նոյեմբերի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Քրիստոնյա դեմոկրատական միության կազմից իր կուսակիցների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ դեմ է Անկարայի հետ բանակցություններին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ: Այդպիսով, նա սատարել է Եվրախորհրդարանի բանաձևին, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները: Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը դեռ հուսով է, որ կանդամակցի ԵՄ-ին, սակայն «ունի բազում այլընտրանքներ», եթե արգելակված գործընթացը փակուղի մտնի: «Մենք դեռ չենք փակել ԵՄ-ին անդամակցելու հարցը: Սակայն, ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիան միշտ բազում այլընտրանքներ ունի»,-զգուշացրել է նա, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |