Սաուդյան Արաբիայի արքայազնը թույլ է տվել կանանց ավտոմեքենա վարել

Սաուդյան Արաբիայի արքայազնը թույլ է տվել կանանց ավտոմեքենա վարել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բին Թալալը կոչ է արել անհապաղ հանել երկրում գործող արգելքը, որով կանանց արգելվում է ավտոմեքենա վարել:

«Բավական է վիճեք` ժամանակն է, որ կանանց թույլատրվի ղեկի մոտ նստել»,-գրել է նա Twitter-ի իր պաշտոնական աքաունթում:

Բացի այդ, նոյեմբերի 29-ին արքայազնի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ մեքենա վարելու արգելքը խախտում է կանանց իրավունքները: «Այսօր դա իրավունքի մասին նույնպիսի հարց է, ինչպիսին կնոջ կրթության հարցն է: Բոլոր այդ սահմանափակումներն անարդարացիորեն են պարտադրված հանրության ավանդույթներով, որոնք հաճախ շատ ավելին են արգելում, քան այն, ինչն օրինաբար արգելված է կրոնով»,-ասվում է հայտարարության մեջ:

Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ կանանց արգելված է մեքենա վարել: Կանայք չեն կարող տեղաշարժվել առանց ամուսնու կամ բարեկամի ուղեկցության, չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից, շփվել տղամարդու հետ, որը ամուսինը կամ բարեկամը չէ: Կինը պարտավոր է սև աբայա կրել, իսկ որոշ շրջաններում կարող է բաց թողնել միայն աչքերը: Սաուդյան Արաբիայում կանայք չեն մասնակցում ընտրություններին, չեն զբաղվում քաղաքականությամբ, թեև Աբդալլահ թագավորը խոստացել էր, որ 2015-ից նրանք կկարողանան մասնակցել ընտրություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---